ԵՄ–ն մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ եվրահանձնակատարը կայցելի Երևան

15.06.2026, 15:47
Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է հուլիսի 5-ին Երևան  նախատեսված իր այցի մասին
ԵՄ–ն մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ եվրահանձնակատարը կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է հուլիսի 5-ին Երևան  նախատեսված իր այցի մասին։

X սոցիալական ցանցում նա գրել է, որ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նիստում նախատեսվում է քննարկել Հայաստանին աջակցության շարունակությունը։

«Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կնպաստենք հարևանների ու Եվրոպայի հետ Հայաստանի առևտրի դյուրացմանը։ Ես կմեկնեմ Երևան հուլիսի 5-ին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար», — գրել է Կոսը։