ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Ուրբաթ առավոտյան քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից։
Ժամը 10:54-ին Երևանի Կիևյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել դեպքի մասին։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 11:27-ին փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1992 թվականին ծնված Է. Բ.-ի ինքնասպանության փորձը:
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք: -0-
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ