Հռոմի պապն ուղերձ է հղել հայ ժողովրդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22.06.2016,
20:53
Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին իր կատարելիք այցի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին իր կատարելիք այցի կապակցությամբ։ Տեսաուղերձը հրապարակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում։
Հռոմի պապը, դիմելով հայ ժոցովրդին, նշել է, որ մի քանի օր անց մեծ ուրախությամբ կլինի Հայաստանում և կոչ է արել աղոթելու այդ այցի համար։
Նա նշել է, որ գալիս է իրականացնելու այց առաջին քրիստոնյա երկիր, գալիս է որպես ուխտագնաց՝ «թաթախվելու հայ ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու հայ ժողովրդի հավատքի աղբյուրից»։
Նա նշել է, որ գալիս է որպես եղբայր՝ միասին աղոթելու և կիսելու բարեկամության պարգևը։
Պապի խոսքով, հայ ժողովրդի պատմությունը և հայ ժողովրդի հետ կատարված իրադարձություններն իր մեջ առաջացնում են հիացմունք և վիշտ։ Հիացմունքը կապված է նրա հետ, որ Քրիստոսի մեջ է գտել հայ ժողովուրդը նորից ոտքի կանգնելու ուժը, նույնիսկ պատմության ամենասարսափելի տառապանքներից հետո, և վիշտ այն ողբերգությունների համար, որոնք կրել են հայ ժողովրդի նախորդներն իրենց մաշկի վրա։
Պոնտիֆիկոսը կոչ է անում թույլ չտալ ցավոտ հիշողություններին տիրելու բոլորի սրտերին։ Իր ուղերձը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ավարտել է շնորհակալություն հայտնելով և հայերեն «ցտեսություն» ասելով։ -0-