Հրազենային վիրավորումով ևս մեկ զինվոր է տեղափոխվել Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է

19.06.2017, 19:04
Հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած 20–ամյա զինծառայող  Յուրի Զաքարյանը երկուշաբթի տեղափոխվել է Երևան։
Հրազենային վիրավորումով ևս մեկ զինվոր է տեղափոխվել Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած 20–ամյա զինծառայող Յուրի Զաքարյանը երկուշաբթի տեղափոխվել է Երևան։

Վիրավորին Ստեփանակերտից տեղափոխել են Երևանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այս մասին զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Մասնագետը նշել է նաև, որ երիտասարդին Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա։


Իսկ այն հարցին՝ արդյո՞ք զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ևս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

Загружается новость ... "Лево"

«1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորում է ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաև տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա»,– պարզաբանել է նա, ավելացնելով, որ նույն օրն աչքերի վիրավորում ստացած մյուս զինծառայողը վիրահատության է ենթարկվել Մալայան կենտրոնում։ -0-