ՀՐԱՏԱՊ. Մի շարք փոխնախարարներ ազատվել են պաշտոններից
30.05.2019,
20:54
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ՆովոստիԱրմենիա/. Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները:
Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների օգտին քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:
Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչև 2-ի:
Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները կմիաձուլվեն կրթության և գիտության նախարարության հետ, որը կկոչվի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Բացի այդ, գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները կմիացվեն էկոնոմիկայի նախարարության կազմում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիացվեն` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարարություն, որի իրավասության տակ կլինի ամբողջ տրանսպորտային համակարգը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի և կստանա թվայնացման և ռազմական արդյունաբերության հետ կապված լիազորություններ: Սփյուռքի նախարարությունը կմիացվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:-0-