ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է հասունանում
27.04.2017,
12:54
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև առաջիկայում կարող է լուրջ բախում լինել:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև առաջիկայում կարող է լուրջ բախում լինել, գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Պարբերականի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը, յուրային դառնալու համար, բանակցել է ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության որոշ թեկնածուների հետ և լուրջ գումարներ առաջարկել
«Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունում ըստ էության չունենալով բավարար թվով իր մարդկանց, որոշել է Սամվել Կարապետյանի փողերով «առնել» և «հավաքագրել նրանց»», - գրում է թերթը: -0-