ՀՀ ՊՆ–ն «կիբեռջոկատի» զորակոչիկների մրցույթ է հայտարարում

30.05.2016, 20:22
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ:
ՀՀ ՊՆ–ն «կիբեռջոկատի» զորակոչիկների մրցույթ է հայտարարում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները։

Մրցույթը կազմակերպվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով։

Մրցույթը կկայանա հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն, իսկ հաղթողները կծառայեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10–ը։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։ -0-