ՀՀ-ում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 զինծառայողի մոտ. ՊՆ

27.03.2020, 14:16
ՀՀ-ում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 զինծառայողի մոտ. 35-ի թեստավորման արդյունքը բացասական է. ՊՆ
ՀՀ-ում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 զինծառայողի մոտ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 զինծառայողի մոտ: ՀՀ ԶՈՒ-երում կորոնավիրուս է հաստատվել ընդհանուր առմամբ 5 զինծառայողի մոտ:Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: 

«Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին»,- նշել է խոսնակը ։

Ընդհանուր 5 վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։

«Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։ Այժմ զինծառայողների մեկուսացման վայրում եմ, որտեղից էլ րոպեներ անց կապահովեմ ուղիղ եթեր, տեսնենք` ինչպես են մեր զինծառայողները»,- նշել է Շուշան Ստեփանյանը: -0-