ՀՀ-ում 12 զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով

04.11.2020, 11:51
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել
ՀՀ-ում 12 զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել։ Համապատասխան փաստաթուղտը հրապարակվել է նախագահի կայքում։

Загружается новость ... "Лево"
Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Սուրեն Սամվելի Մարտիրոսյանին թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Արտաշես Ռաֆիկի Հաջաթյանին թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ


«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արա Արտուշի Սարգսյանին թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Վանիկ Եգորի Դավթյանին թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Տիգրան Նորայրի Վարդանյանին թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Վազգեն Դավթի Վարդանյանին թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Էդգար Վարուժանի Մարգարյանին թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Սարուխան Արտավազդի Բարխուդարյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Արկադի Համլետի Վարդանյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Կարեն Վարուժանի Սարգսյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հայկ Նիկոլայի Ղարիբյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հովհաննես Աշոտի Դանիելյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր:-0-