ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանը․ մտել ենք երկխոսության փուլ․ ՆԳ նախարար

12.03.2026, 16:08
Կամարտահայտություն վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և կատարելու այն բոլոր միջոցառումները, որոնք գործընկերների համար կարևոր կլինեն, ասել է Արրփինե Սարգսյանը
ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանը․ մտել ենք երկխոսության փուլ․ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանն այն տրամաբանության մեջ, որ մենք մտել ենք երկխոսության փուլ գործընկերների հետ։

Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այսինքն՝ ունենք կամարտահայտություն վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և կատարելու այն բոլոր միջոցառումները, որոնք գործընկերների համար կարևոր կլինեն այս երկխոսությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու տեսանկյունից», - ասաց Սարգսյանը։