Հետիոտնային անվտանգության մակետներ են տեղադրվել Հայաստանի որոշ ճանապարհներին (ՖՈՏՈ)

25.04.2025, 21:07
Հայաստանում տեղադրվել են հետիոտնային անվտանգության մակետներ․ ՖՈՏՈ
Հետիոտնային անվտանգության մակետներ են տեղադրվել Հայաստանի որոշ ճանապարհներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող եք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։

макет

Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ 

макет

Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը։