Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը. փորձագետ

18.04.2016, 16:43
Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը, անկախ ամեն ինչից, բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը:
Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը, անկախ ամեն ինչից, բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

«Որքան շատ ենք մենք խոսում այդ թեմայով, որքան շատ ենք ընդգծում, որ մեր դեմ հանցագործություն է կատարվել, մեղավորները դեռ չեն պատժվել, իսկ մենք հատուցում չենք ստացել, այնքան նվազում է հավանականությունը, որ մեր հարևանը ևս մեկ անգամ կդիմի նման քայլի», - ասաց Մանուկյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան այս պարագայում ստիպված է պաշտպանվել:

Փորձագետը ավելացրեց, որ հենց Հայաստանը դադարի բարձրացնել Ցեղասպանության թեման, այդ պահից ի վեր անվտանգության տեսանկյունից նա ավելի խոցելի կդառնա:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-