Հայաստանում դատավորները պետք է օտար լեզուների տիրապետեն

30.11.2017, 21:06
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել դատավորների համար օտար լեզուների պարտադիր իմացություն նախատեսող օրինագծին։
Հայաստանում դատավորները պետք է օտար լեզուների տիրապետեն
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել դատավորների համար օտար լեզուների պարտադիր իմացություն նախատեսող օրինագծին։

«Օրինագիծը նախատեսում է օտար լեզուների իմացություն դատավորների պաշտոնի հավակնորդների համար։ Նրանք պարտավոր են տիրապետել գոնե երկու օտար լեզվի` ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն կամ ռուսերեն»,– նիստի ընթացքում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Загружается новость ... "Лево"

Ըստ նրա, Հայաստանում պաշտոնատար անձին այսպիսի պահանջ առաջին անգամ է ներկայացվում։

«Մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում այդ պահանջը կտարածվի նաև մյուս պաշտոնների վրա»,– ավելացրեց Հարությունյանը։

Նա նաև ընդգծեց, որ օրինագիծը նախատեսում է 2019 թվականին այնպիսի դատարանի ստեղծում, որը կդիտարկի սնանկության վերաբերյալ գործեր։

«Օրինագծում շարադրվում են նաև դատավորների վարքի կանոններն ու նրանց գործունեության գնահատականները»,– ասաց Հարությունյանը։ -0-