Հայաստանում առաջիկա օրերին կզովանա

22.08.2017, 10:39
Օգոստոսի 22–ից 26–ը հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է դիտվելու։
Հայաստանում առաջիկա օրերին կզովանա
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 22–ից 26–ը հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է դիտվելու։

Միաժամանակ Հայհիդրոմետկենտրոնը հայտնում է, որ օգոստոսի 24–ից օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։ Մասնավորապես, Երևանում ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կկազմի 34 աստիճան տաքություն, գիշերը` 18։

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսն օգոստոսի 22–ին կլինի 7, ինչի պայմաններում խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11։00–ից մինչև 15։00։ Արևի տակ երկարատև ֆիզիկական աշխատանքը կարող է արևահարության պատճառ դառնալ։

Նշված ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-