Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ

04.08.2016, 16:58
Հայաստանի քաղաքացիներն օգոստոսի 6–ից կկարողանան ստանալ «սովորական» (ոչ կենսաչափական) անձնագրեր:
Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիներն օգոստոսի 6–ից կկարողանան ստանալ «սովորական» (ոչ կենսաչափական) անձնագրեր, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Օգոստոսի 6–ից ուժի մեջ կմտնեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել են մեկ ամիս առաջ։ Փոփոխությունների համաձայն, Հայաստանի քաղաքացիները կրկին իրավունք կունենան հին նմուշի անձնագրեր ստանալ»,– հայտնում է թերթը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանի չափահաս քաղաքցիներն անձնագրի փոխարեն սկսել են ստանալ ID-քարտեր, որոնք Հայաստանի տարածքում փոխարինում են անձնագրերը, իսկ երկրից դուրս գալու համար պետք է վճարել 25 հազար 25 հազար դրամ և ստանալ կենսաչափական անձնագիր։ Ինչպես գրում է պարբերականը, 2016 թվականի օգոստոսի 6–ից այդ պահանջը կդառնա ոչ պարտադիր։ -0-