Հայաստանի ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի

01.03.2018, 18:51
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել մարտի 6–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։
Հայաստանի ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել մարտի 6–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։

 Արտահերթ նիստը պետք է կայանար փետրվարի 27–ին։

Загружается новость ... "Право"

«Օրակարգը բավականին գերհագեցած է, և դա թույլ կտա պատգամավորներին ավելի մանրամասն ծանոթանալ օրինագծերի հետ»,– հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, «Հայաստանի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Հանրային խորհրդի մասին», «Հանրաքվեի մասին», «Բարձրագույն կրթության», «Համաներման մասին» օրինագծերը։ -0-