Հայաստանի արդարադատության նախարարն անհրաժեշտ է համարում միջազգային փորձը կոռուպիցայի դեմ պայքարում (ՎԻԴԵՈ)
18.05.2018,
14:31
Հայաստանը պետք է տեղայնացնի պայքարի հակակոռուպցիոն միջազգային փորձը:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է տեղայնացնի պայքարի հակակոռուպցիոն միջազգային փորձը, ուրբաթ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ շուտով երկրում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրգան, որը կիրականացնի իրավապահ գործունեություն, կանխարգելիչ վերահսկողության գործառույթ և ուսումնալուսավորչական գործունեություն։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչը կարող է երաշխավորել, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմինն ավելի արդյունավեը կլինի նմանատիպ այլ կառույցների համեմատ, որոնք գործել են Հայաստանում տարբեր տարիների, Զեյնալյանը նշեց, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման որոշումը հայեցակարգային փուլում է։ Իսկ դրա հաջող գործունեությունը կախված է բազմաթիվ գործոններից։
«Գոյություն ունի կոռուպցիայի դեմ միջազգային փորք, և մենք պետք է տեղայնացնենք այն։ Նոր հակակոռուպցիոն մարմնի արդյունավետության հաջողությունը կախված է մի շարք գործոններից, նախևառաջ աջակցության այն աստիճանիվ, որը կստանանք հասարակությունից և լրատվամիջոցներից»,– ասաց Զեյնալյանը։ -0-