Հայաստան–Դանիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

07.08.2017, 18:26
2018 թվականի ԱԱ շրջանակում Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպման տոմսերը վաճառվում են:
Հայաստան–Դանիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թվականի ԱԱ շրջանակում Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպման տոմսերը վաճառվում են օգոստոսի 7-ից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա սեպտեմբերի 4–ին ժամը 20։00–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղի տոմսերը կարելի է ձեռք բերել մարզադաշտի դրամարկղերից։

Загружается новость ... "Право"

Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000–ից մինչև 10 000 դրամ (16,7 - 20,9 դոլար), Արևելյանինը` 5000–ից 7000 դրամ (10,4 - 14,6 դոլար), Հյուսիսային և Հարավային տրիբունենարինը` 4 000 դրամ (8,3 դոլար)։

Е ընտրական խմբի վեց տուրերից հետո առաջատար են լեհերը` 16 միավորով, նրանց 10 միավորով հետևում են չեռնոգորցիները և դանիացիները։ Ռումինիայի և Հայաստանի հավաքականներն ունեն վեցական միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Ղազախստանի թիմը, որը երկու միավոր է հավաքել։ -0-