438.37
4.44
404.03
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ծնողների կոչին ընդառաջ. դրոշմապիտակների նկատմամբ տեխնիկական պահանջները կփոխվեն

15:12
24 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կփոխվեն դրոշմապիտակների նկատմամբ տեխնիկական պահանջները, տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ։

«Թեման քննարկել ենք այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Իսկապես  դրոշմապիտակների հեշտ պոկվող ցելոֆանե հատվածը կարող է պատահարների առիթ դառնալ, և երեխաները կարող են կուլ տալ այն, ինչը վտանգ է շնչուղիների համար», – նշեց Անանյանը։

Այս կապակցությամբ, նրա խոսքով, որոշվել է փոխել դրոշմապիտակների տեխնիկական պահանջները։

«Այդ ցելոֆանե պատյանի հաստությունը 50 միկրոնից իջեցվել է 36 միկրոնի, բացի այդ, սոսինձն էլ ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ», – ասաց Անանյանն` ավելացնելով, որ չի կարելի դրոշմապիտակները դարձնել ամբողջությամբ չպոկվող, քանի որ այդ կերպ դրանց բազմակի օգտագործման հնարավորություն է ստեղծվում։

Հիշեցնենք, որ «Հայ ծնողների անկյուն» Facebook–յան խմբում ծնողները բարձրացրել են հեղուկների, այդ թվում` ջրի շշերի վրա փակցված դրոշմապիտակների հարցը։ Դրանք իսկական սպառնալիք են դարձել փոքրիկների համար

«Կուլ տալու, խեղդվելու բազմաթիվ դեպքերը վկայում են դրոշմապիտակների վտանգի մասին։ Դրոշմապիտակները ամեն ուր են, ամեն ինչի վրա փակցված են, հեշտությամբ պոկվում են և շատ հասանելի են մանկահասակ երեխաներին, խեղդվելու բազմաթիվ դեպքեր կան գրված Armenian Parents' Corner խմբում։ Հետևանքը կարող է անդառնալի լինել։ Խնդրում և պահանջում ենք համապատասխան մարմիններին լուծում տալ այս խնդրին: Այս հարցով պատրաստ ենք ցանկացած ֆորմատով համագործակցել», – նշել են APC–ից։

Այս հարցին անդրադարձել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ հարցը քննարկել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարելի է լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։

«Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ», – նշել է Թորոսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել