Հանցագործների ԴՆԹ բազա կստեղծվի Հայաստանում
06.04.2017,
17:44
ՀՀ ոստիկանությունը նախատեսում է հանցագործների ԴՆԹ բազա ստեղծել:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը նախատեսում է հանցագործների ԴՆԹ բազա ստեղծել. համապատասխան փոփոխությունները և լրացումները «Ոստիկանության մասին» օրենքում հավանության են արժանացել հինգշաբթի կառավարության նիստում։
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով, փոփոխություններն ուղղված են հանցագործությունների բացահայտման մակարդակի բարձրացմանը:
«Առաջարկվում է ոստիկանությանն ամրագրել ԴՆԹ բազայի ստեղծման իրավունքը` բացահայտելու համար ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները` կապված սեռական անձեռնմխելիության և անձի սեռական ազատության նկատմամբ բռնի ոտնձգությունների», - ասաց Գասպարյանը:
Նա նշեց, որ լրացումներով նախատեսվում են ԴՆԹ անալիզների հավաքման բոլոր նրբությունները, արդյունքների պահպանման ժամկետները և նմուշների ոչնչացման համար հիմնավորումները` հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության մասին պահանջները:
Այս պահին Հայաստանում ներդրվում է ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագիր, որը թույլ է տալիս ոչ միայն նույնականացնել հանցագործներին, այլ նաև անհետ կորածներին, ինքնությունը չպարզված դիակներին: -0-