Գլխավոր օդերևութաբանն առաջարկել է բնակիչներին անհապաղ սիրահարվել

15.04.2019, 17:24
Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում։
Գլխավոր օդերևութաբանն առաջարկել է բնակիչներին անհապաղ սիրահարվել
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն առաջարկել է Հայաստանի բնակիչներին չհապաղել և սիրահարվել։

«Ով սիրահարվելու է թող այսօր սիրահարվի, վաղվանից եղանակը տևական ժամանակով վատանում է»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Ինչպես հայտնել էր նա ավելի վաղ, Հայաստանն ապրիլի ապրիլի 16-20-ին գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ -0-