Georgian Airways–ը կրկնակի ավելացրել է թռիչքները դեպի Երևան և Բաթումի–Երևան չվերթ է բացել

08.07.2019, 20:17
Georgian Airways ավիաընկերությունը երկուշաբթի օրվանից ավելացրել է Թբիլիսի–Երևան չվերթերի թիվը
Georgian Airways–ը կրկնակի ավելացրել է թռիչքները դեպի Երևան և Բաթումի–Երևան չվերթ է բացել
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Georgian Airways ավիաընկերությունը երկուշաբթի օրվանից ավելացրել է Թբիլիսի–Երևան չվերթերի թիվը յոթից մինչև 14` Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո։

Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, հայտնել են Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությունից։

«Այսօրվանից Georgian Airways–ն օդային գծում ավելացնում է յոթ հաճախականություն և մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչքներ։
Համապատասխանաբար, ավիաընկերությունն ուղևորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլիսիից Երևան»,– ասվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, հուլիսի 10–ից ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Բաթումիից Երևան։ Բաթումից Հայաստանի մայրաքաղաք օդանավեր կմեկնեն մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը։ Բաթումիից և Թբիլիսիից Երևան չվերթերը կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 և CRJ200 տեսակի օդանավեր։ -0-