«Fam Reality show». նոր ռեալիթի շոու՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
19.02.2020,
16:13
«Fam Reality show». նոր ռեալիթի շոու՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանն Instagram-ի իր հետևորդներին հայտնել է նոր ռեալիթի շոուի մեկնարկի մասին:
Загружается новость ... "Лево"
Նախագիծը կոչվելու է «Fam Reality show»: Շոուի թիզերով երգչուհին կիսվել է իր Instagram-յան էջում:
Տեսանյութից երևում է, որ շոուն Արփի Գաբրիելյանի և նրա ամուսնու` հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանի համատեղ նախագիծն է:
«Շուտով մեկնարկում է մեր նոր նախագիծը…Դիտելու համար բաժանորդագրվեք «Fam Reality show»-ի Youtube-ի պաշտոնական էջին»,- գրել է Արփի Գաբրիելյանը: -0-

