ԵԶԲ–ի վարչության նախագահն անհրաժեշտ է համարում ներկայացված լինելը Հայաստանում և մի շարք այլ երկրներում
22.11.2018,
16:27
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հինգշաբթի հանդես է եկել «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովում:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հինգշաբթի հանդես է եկել «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովում, նշել է բանկի որոշ ֆինանսական ցուցանիշները, գործունեության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկաները:
«Այսօրվա դրությամբ, բանկի եկամուտը, ընթացիկ ցուցանիշը 60-65 մլն դոլարի շրջանակում է, տեսնենք, թե ինչպես է ավարտվելու տարին: Այս տարվա ընթացքում մենք տրամադրել ենք 1,3 մլրդ դոլարի վարկ, բանկի ստեղծման օրվանից բանկի կուտակված ներդրումային պորտֆելը կազմում է 7,2 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ, դա վատ ցուցանիշ չէ, սակայն, իմ կարծիքով, հինադիր երկրների մեր տնտեսություններն արժանի են ավելի բարձր ցուցանիշների և ներդրումների ավելի մեծ ծավալների», - նշեց նա:
Զարգացման ներկա փուլում Բելյանինովը ճիշտ է համարում բանկի վերակապիտալիզացումը, քանի որ սեփական կապիտալը կազմում է 1,7 մլրդ դոլար, որոնցից բաժնետիրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար:
«Մենք շատ ուրախ կլինեինք, եթե հիմնադիր երկրները դիտարկեին մեզ որպես զարգացման ավելի արդիական գործիք, եթե հնարավոր լիներ կապիտալիզացումն ավարտին հասցնել նաև ազգային արժույթներով: Հիմա ապադոլարյնացումը թափ է առնում, և մեզ սկսել են ավելի շատ դիմել ազգային արժույթներով ` ռուբլով, ղազախական թենգեով, բելառուսական ռուբլով և մեր բանկի անդամ այլ երկրների արժույթներով վարկեր ստանալու համար», - մանրամասնեց նա:
Ըստ Բելյանինովի, վառ արտահայտված ինտեգրացիոն բնույթ ունեցող նախագծերը կրում են ինտեգրացիոն ազդեցություն, բանկի պորտֆելում կազմում են 64 տոկոս:
Ֆինանսավորման համար նախընտրելի ճյուղեր են մնում ենթակառուցվածքները, էլեկտրատեխնիկան, քիմիան, նավթաքիմիան, մեքենաշինությունը, մետաղագործությունը և հանքարդյունաբերությունը, ֆինանսական հատվածը և գյուղատնտեսությունը:
Նա հայտնեց նաև, որ իր գործունեության շրջանակում բանկը մեծ ուշադրություն է դարձնում «կանաչ» նախագծերին, իրականացնում է շրջակա միջավայրի վրա նախագծերի ազդեցության գնահատումը, ֆինանսավորում է ենթակառուցվածքային նախագծերի կառուցումը` այդ թվում ճանապարհների, օդանավակայանների, ջրամատակարարման համակարգերի կառուցումը` նախագծեր, որոնք ոչ միայն մարդկանց կյանքի բարելավման ներուժ ունեն, այլ նաև ազդում են տնտեսությունների հետագա զարգացման վրա:
«Ինչ վերաբերում է «կանաչ» էներգետիկային, ապա այս տարի մենք իրականացում ենք առևտրային էներգետիկա և հողմէներգետիկա երկու երկրներում` Ռուսաստանում և Ղազախստանում», - ասաց նա:
Բանկի վարչության նախագահը նշեց, որ վարկային պորտֆելի երկրների միջև բաշխման տեսանկյունից մոտ 42 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, 40 տոկոսը` Ղազախստանին:
«Մենք գնահատում ենք դա և′ որպես մեր թերություններ, և′ որպես այլ երկրներում` Բելառուսում, Ղրղրստանում, Հայաստանուն, Տաջկստանում, աշխատանք ծավալելու հեռանկարներ: Հարկավոր կլինի ավելի ուշադիր դիտարկել այդ երկրները և ավելացնել մեր ներկայացուցչությունը և ներդրումային պորտֆելները, առավել ևս, երբ ներուժը կա, և որտեղ մեր ֆինանսական հնարավորությունները չբավարարեն, մենք կշարունակենք աշխատել սինդիկացման, ֆինանսական գործընկերների ներգրավման ուղղությամբ:
Մենք հանդիպում ենք ֆինանսական ինստիտուտների` մեծ թվով ներկայացուցիչների հետ և որպես պահուստ շատ լուրջ դիտարկում ենք սերտ համագործակցություն ֆինանսական միջազգային կազմակերպությունների հետ, որպես առաջնահերթություն տեսնում ենք չինական բանկերի, Ասիայի այլ բանկերի հետ փոխգործակցության հնարավորությունը և հույս ունենք, որ 2019 թ.-ին մենք կկարողանանք արդեն խոսել նաև այս ուղղությամբ հաջողությունների մասին»,- ասաց նա:
Բելյանինովը նշեց նաև համագործակցության զարգացման այլ ինստիտուտների ներգրավման կարևորությունը, դրանց թվում է Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը:
«Մենք համագործակցության շատ հեռանկարներ ենք տեսնում, քանի որ շատ բանկեր դժգոհում են, որ իրենց պակասում են ներդրումային նախագծերը: Մենք ունենք կատարման տարբեր փուլերում գտնվող պայմանագրեր մինչև 6 մլրդ դոլար արժողությամբ», - ասան նա` ավելացնելով, որ բանկի նախագծերը հնարավորություն են տալիս ստեղծել մինչև 30 հազար նոր աշխատատեղեր և տարեկան մինչև 1 մլրդ դոլարով ավելացնել անդամ պետությունների բյուջեների մուտքերը:
Նա խոսեց նաև մինչև 2022 թ.-ը բանկի զարգացման ռազմավարության մասին: «Դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը թույլ է տալիս մեզ պլանավորել մեր աշխատանքը և փոխգործակցությունը մեր գործընկերների հետ: Այդ ռազմավարությունը մեզ համար ծրագրային փաստաթուղթ է, որը մենք աստիճանաբար կիրականացնենք մինչև 2022 թ.ը», - ասաց նա:
Բելյանինովը հայտնեց նաև, որ բանկը մշտական երկխոսություն է ծավալում անդամ պետությունների համապատասխան գերատեսչությունների, ազգային բանկերի, ԵՏՀ- հետ, իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկում անձնական ներկայացուցիչ ունի: Բացի այդ, կարգավորվել է անդամ պետությունների ազգային բանկերի հետ համագործակցությունը, իսկ այդ պետությունների ֆոնդային բորսաների մասնակիցները վստահում են և տեղաբաշխման համար պետական արժեթղթեր են ներգրավում:
Եվրասիական զարգացման բանկը Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն օժանդակում է անդամ պետությունների շուկայական էկոնոմիկայի զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը։–0–

Загружается новость ...
"Право"