Երթևեկը կփոխվի «Զվարթնոց» օդանավակայանի շրջանաձև երթևեկության խաչմերուկում (ԳԾԱԳԻՐ)
08.08.2017,
12:57
Օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

«Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները»,– ասվում է հաղորդման մեջ։
Ըստ հաղորդագրության, մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: -0-