Երևանում ոստիկանության շենքի վրայով երկու մարտական ուղղաթիռներ պարեկություն են իրականացնում

25.07.2016, 19:04
Հուլիսի 17–ին Երևանում զավթած ՊՊԾ գնդի շենքի վրայով մարտական երկու ուղղաթիռ պարեկություն է իրականացնում։

Երևանում ոստիկանության շենքի վրայով երկու մարտական ուղղաթիռներ պարեկություն են իրականացնում
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 17–ին Երևանում զավթած ՊՊԾ գնդի շենքի վրայով մարտական երկու ուղղաթիռ պարեկություն է իրականացնում։

Ինչպես փոխանցում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, մարտական ուղղաթիռները շատ ցածր են թռչում։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։ -0-