417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած դեռահասների վիճակը մնում է կայուն ծանր

19:20
28 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի երեկոյան Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած երկու դեռահասների առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ, հինգշաբթի հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությւոնը` հղում անելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժնի պետ Աննա Չոբանյանին։

«Դեռահասների բուժման հետագա ընթացքը կանոնավոր կերպով քննարկվում է նեղ մասնագետների հետ, կատարվում է առողջական վիճակի գնահատում։ Այս փուլում տղաները բազմապրոֆիլ բուժում են ստանում»,– ասաց Չոբանյանը։

Առողջապահության նախարարության տեղեկության համաձայն, պայթյունից տուժած 37–ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար, նա մնում է Վերարտադրողական առողջության, պերինաթոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում։ Հայաստանի գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գնահատմամբ, մոր և պտղի կյանքին այս պահին ոչինչ չի սպառնում։

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժում են անցնում ևս երեք տուժածներ, նրանցից երկուսն օթոլարինգոլոգիայի բաժանմունքում են, երրորդը` նյարդավիրաբուժության բաժանմունքում։ Երեքի վիճակը գնահատվում է բավարար։

Ապրիլի 25–ի երեկոյան ահազանգ է ստացվել Երևանի Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, № 63 ավտոբուսի պայթյունի մասին։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, յոթ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ