Երևանում անցկացված հակառուսական ակցիան առանց միջադեպերի է անցել

21.04.2016, 21:07
Երևանում կազմակերպված «Ձեռքերդ հեռու Արցախից» երթի կազմակերպիչները հայտարարեցին դրա ավարտի մասին:
Երևանում անցկացված հակառուսական ակցիան առանց միջադեպերի է անցել
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կազմակերպված «Ձեռքերդ հեռու Արցախից» երթի կազմակերպիչները հայտարարեցին դրա ավարտի մասին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Իրավապահ ուժերը փորձել են հետ մղել ակցիայի մասնակիցներին փողոցի հակառակ մայթ, մի քանի քաշքշուկ է տեղի ունեցել։ Ցուցարարները ոստիկանության հետ բանակցություններից հետո դեսպանության շենքի մոտ են թողելխորհրդանշական «նվեր»` հին կոշիկներով ստվարաթղթե տուփ։

Երթի մասնակիցները ՌԴ դեսպանության մոտ «ռուսական արյունոտ երկարաճիթ կոշիկ» էին ցանկանում թողնել>>

Ակցիայի կազմակերպիչներից մեկը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և առաջարկել է բոլորին ցրվել։

Երթի մասնակիցները պահանջում էին «միջազգային իրավունքին համապատասխան` ճանաչել Արցախի անկախությունը, դադարեցնել Ադրբեջանի զինումը ռուսական նորագույն զինատեսակներով, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքով, որն օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ»։

Երթի կազմակերպիչների խոսքով, Հայաստանը և Արցախը չեն պատրաստվում Ադրբեջանին թեկուզ մի թիզ հող զիջել, հակառակը` առկա է հակառակորդին սանձահարելու կենսական նշանակություն ունեցող նպատակ։ Միաժամանակ, Արցախում խաղաղության և անվտանգության միակ պաշտպանը մնում է արցախցի զինվորը։ -0-