Երևանում անցկացվելիք բողոքի ակցիայի մասնակիցները կպահանջեն ԵԽԽՎ նախագահի հրաժարականը

16.10.2016, 14:30
«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի կիրականացնի բողոքի ակցիա:
Երևանում անցկացվելիք բողոքի ակցիայի մասնակիցները կպահանջեն ԵԽԽՎ նախագահի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հանուն օրենքի» հասարակական շարժումը հոկտեմբերի 17-ին, երկուշաբթի, ժամը 12։00-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի կիրականացնի բողոքի ակցիա, հայտնում է ՈԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Բողոքն ուղղված է հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքի դեմ:

Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահն ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը: Այսպիսով ոտնահարվել է հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: «Հանուն օրենքի» շարժումը դատապարտում է Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում է նրա հրաժարականը:

«Ակցիայի կազմակերպիչներն ի նշան իրենց բողոքի ԵԽԽՎ-ի Երևանյան գրասենյակին կհանձնեն պահանջագիր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով ԱՄՆ դոլարներ»,- ասվում է հաղորդման մեջ: -0-