Երևանում անհետ կորած և գտնված աղջկա մայրը պատմել է նրա արարքի պատճառը

16.09.2016, 20:19
23–ամյա Ինեսա Սրապիոնյանը, ով կորել էր սեպտեմբերի 13–ին և տուն է վերադարձել ուրբաթ առավոտյան, բացատրել է նրա քայլի պատճառը։

Երևանում անհետ կորած և գտնված աղջկա մայրը պատմել է նրա արարքի պատճառը
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 23–ամյա Ինեսա Սրապիոնյանը, ով կորել էր սեպտեմբերի 13–ին և տուն է վերադարձել ուրբաթ առավոտյան, բացատրել է նրա քայլի պատճառը։

«Երեք օր առաջ իմ դուստրն ինքնակամ հեռացել է տնից կենցաղային խնդիրների պատճառով և այսօր առավոտյան ինքնակամ վերադարձել է։ Այս երեք օրերին ես և իմ ընտանիքը մշտապես զգացել ենք մեր հասարակության, ԶԼՄ–ների և ձեռնահաս մարմինների աջակցությունը, ինչի համար երախտապարտ ենք»,– գրել է Կարինե Սրապիոնյանը Facebook–ի իր էջում։

Նա նշեց նաև որոշ ԶԼՄ–ների անմարդկային վերաբերմունքը, որոնք փորձում էին օգտագործել իրենց ընտանեկան դրաման սեփական վարկանիշը բարձրացնելու համար։

«Հիշեք, որ գրիչը զենք է, և այն օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում»,– գրել է նա։ -0-