Երևանի գլխավոր տոնածառն Ամանորի լույսեր է «հագել» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
19.12.2016,
20:46
Երևանի կենտրոնական հրապարակը և տոնածառն արդեն լուսառատ են։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` ժամը 19։00–ին վառվեցին քաղաքամայր Երևանի գլխավոր տոնածառի լույսերը, ինչպես նաև միացվեց արտաքին տոնական լուսավորությունը, հայտնել է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման և տոնական լուսավորության աշխատանքներն ավարտվել են։
Մեկնարկել է նաև Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն Ազատության հրապարակում:
Հանրությանն է ներկայացվել «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը, տպագրվել է ուղեցույց, որում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար:
«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի հանրության համար մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում:–0–