Երևանի կենտրոնում վաղվանից կկազմակերպվի երթևեկի փոփոխություն

27.03.2025, 19:05
Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնում վաղվանից կկազմակերպվի երթևեկի փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի մայրաքաղաքի Հին երևանցու փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը: