Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում գրանցվել է խախտումների 123 դեպք
23.09.2018,
19:06
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում ժամը 13։00–ի դրությամբ գրանցվել է խախտումների 123 դեպք:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում ժամը 13։00–ի դրությամբ գրանցվել է խախտումների 123 դեպք, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահոսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը։
Նրա խոսքով, մասնավորապես, 26 խախտում վերաբերում է մարդու ընտրության ազատության սահմանափակմանը, 23–ը` ընտրակաշառք տալուն, 55–ը` ընտրացուցակների կազմման սխալներին։ Արձանագրվել է նաև կրկնաքվեարկության երկու դեպք, քվեարկության գաղտնիքի խախտման 7 դեպք և լրագրողների օրինական պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու մեկ դեպք։
«Այսօր 13։00–ի դրությամբ դիտարկվել է ընտրությունների անցկացման խախտման հետ կապված մամուլի 22 նյութ, սոցցանցերում քաղաքացիների 4 գրառում, որոնց թվում մեկ դեպք փոխանցվել է վարչական վարույթ։ Գրանցվել է քաղաքացիների կողմից ոստիկանություն ստացված դիմումների և ահազանգերի 89 դեպք, և ոստիկանության աշխատակիցների կողմից զեկուցագրերի ներկայացման դեպքեր»,– ասաց նա։
Ըստ նրա, հայտարարությունները պարունակել են վերացական և ընդհանուր տեղեկություն ենթադրյալ հանցագործության մասին, դրանցից 106–ը ստուգվել են։ 13 դեպքերում նյութերը նախապատրաստվում են Հայաստանի Քրեակատարողական օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով, 4 դեպքում հարուցվել են քրեական գործել ընտրակաշառք տալու/վերցնելու հատկանիշներով։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։
Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից: -0-

Загружается новость ...
"Право"