Երեքշաբթի` ապրիլի 9–ի առավել ուշագրավ նորությունները
10.04.2019,
08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 9–ի առավել ուշագրավ նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատյան մաքսատուն-վարչություն՝ ավտոմաքսատուն, որտեղ տեղի է ունեցել միջադեպ, ինչի կապակցությամբ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ։
- Փաշինյանի հանձնարարությամբ, ավտոմաքսատունը Երևանից կտեղափոխվի Գյումրի։
- ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլի» կազմակերպիչ ընկերությունում։
- Չեխիայի պաշտպանության նախարարը Երևանում հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը։–0–