542.36
7.54
482.31
+8
Եղանակը Երևանում
Հայ

Չեխիան հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը. պաշտպանության նախարար

20:25
09 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Չեխիան հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը, երեքշաբթի Երևանում հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հայ գորընկերոջ հետ կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Հայկական մամուլում վերջին մի քանի ամսում հրապարակվում է տեղեկատվություն այն մասին, որ Չեխիան Ադրբեջանին վաճառում է ռազմական տեխնիկա, մասնավորապես, հաուբիցներ։

«Չեխիան կատարում է միջազգային պահանջները և սեփական օրենսդրությունն ու խստորեն վերահսկում է ռազմական տեխնիկայի արտահանման լիցենզավորման գործընթացը։ Ադրբեջանին հաուբիցներ մատակարարել է ոչ թե Չեխիան, այլ երրրորդ կողմերը։ Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի պահանջներն ու չենք արտոնագրում սպառազինության մատակարարումն Ադրբեջան», – հայտարարեց Մետնարը։
Նա նաև նշեց, որ 2016–2017 թթ.–ին Պրահան ստացել է հաուբիցների և հրթիռային համալիրների արտահանման արտոնագրման բազմաթիվ հայտեր, սակայն Չեխիայի պաշտպանության նախարարության և ՆԳՆ–ի առաջարկով դրանք մերժվել են։

«Չեխիան կատարում է էմբարգոյի պահանջները, մասնավորապես, ԵԱՀԿ–ի պահանջները, որոնք վերաբերում են տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարման սահմանափակմանը։ Մենք աջակցում ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – ասաց նա։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:59
18 Ապրիլի 2019
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլի 24–ին կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը. Զախարովա
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլի 24–ին կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը:
17:49
18 Ապրիլի 2019
Պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից. Նաղդալյանը` վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։
13:16
18 Ապրիլի 2019
ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Միացյալ Նահանգներն առաջարկել են Վաշինգտոնում անցկացնել Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը:
15:24
17 Ապրիլի 2019
Մոսկվան կարծում է, որ Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունները կիրագործվեն
Մոսկվան կարծում է, որ Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ չեն մնա թղթի վրա:
14:06
15 Ապրիլի 2019
Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ (ՖՈՏՈ)
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։
12:57
15 Ապրիլի 2019
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը (ՖՈՏՈ)
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
12:01
15 Ապրիլի 2019
Լավրովը փակ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ.կքննարկվի ԼՂ հիմնահարցը
Լավրովը փակ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ.կքննարկվի ԼՂ հիմնահարցը:
21:12
11 Ապրիլի 2019
Փաշինյանը` արցախյան ապրիլյան պատերազմի մասին. «ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է պատերազմներ սանձազերծելու համար»
Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները ԵԽԽՎ–ում նախերգանք դարձան 2016 թվականին Ադրբեջանի ԶՈՒ հարձակողական գործողությունների համար։
20:17
11 Ապրիլի 2019
Զախարովան ներկայացրել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպման օրակարգը
Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի ողջ սպեկտրին։
18:06
11 Ապրիլի 2019
Փաշինյանը դրական է գնահատել Ալիևի հետ երկխոսության սկիզբը և կոչ է արել պատրաստել ժողովուրդները խաղաղության, և ոչ պատերազմի
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումները նոր երանգներ են հաղորդել ղարաբաղյան կարգավորման մասին Երևանի պատկերացումներին:
12:59
11 Ապրիլի 2019
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը ու ամսաթիվը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց հանդիպման վայրը և ամսաթիվը:
19:59
09 Ապրիլի 2019
Արցախի ԱԳ նախարարն ու Կասպրշիկը կարևորել են կայունության պահպանումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։