«Ելքն» անսպասելի խոստում է տվել ընտրություններում հաղթելու դեպքում

10.05.2017, 18:28
«Ելք» ընդդիմադիր դաշինքը նախընտրական խոստում է տվել։
«Ելքն» անսպասելի խոստում է տվել ընտրություններում հաղթելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր դաշինքն Ավագանու խորհրդի ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է մինչև 2022 թվականն ավարտին հասցնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ասաց դաշինքից առաջադրված թեկնածու Դավիթ Խաժակյանը։

Վերջին քննարկումների ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշեց, որ հաշվարկների համաձայն, «Աջափնյակ» կայարանի կառուցումը կկազմի մոտ 120 մլն եվրո։

«Աջափնյակը» Երևանի մետրոպոլիտենի կառուցվող 11–րդ կայարանն է, որը կմիանա «Բարեկամության» կայարանին։ Կայարանը տեղակայված է Երևանի հյուսիս–արևմուտքում` Աջափնյակ վարչական շրջանում։ Այնտեղից կարելի կլինի դուրս գալ Հալաբյան փողոց։

«Դեռևս 2007 թվականից իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ մետրոյի նոր կայարանի կառուցումն իրատեսական է։ Բացի այդ, այսօր երևանյան մետրոյի կայարաններում կարելի է տեսնել նոր ուղեցույցներ, որոնց վրա նշված է «Աջափնյակ» կայանը` նշումով, որ այն կառուցման փուլում է։ Այնուամենայնիվ, շինարարական աշխատանքները տվյալ պահին դադարեցված են»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Խաժակյանը։

Նա ավելացրեց, որ «Բարեկամություն» կայարանից թունելի մի մասը մինչև Աջափնյակի կիրճ և այնտեղից դեպի Հալաբյան փողողի կայարան, ըստ էության, արդեն պատրաստ է։ «Մնում է լուծել ռելսերի և կամրջի խնդիրները»,– ասաց Խաժակյանը։

Ավագանու խորհրդի ընտրությունները կանցկացվեն Երևանում մայիսի 14–ին։ -0-