Դիլիջանի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է գետի վարարման հետևանքով (ՎԻԴԵՈ)
08.07.2026,
09:46
Դիլիջանը ժամանակավորապես ջրազրկվել է գետի վարարման պատճառով․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դիլիջանում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ Վեոլիա Ջուր ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունից նշում են, որ «Վեոլիա Ջուր»–ի մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։

