Ծիրանի պատերազմը և դրան հաջորդած ադրբեջանական սադրանքները, հակառակորդի հարձակումը «Անվախ» դիրքի վրա, դրական շարժ COVID-19-ի դեմ պայքարում. ամփոփում ենք շաբաթվա լրահոսը

25.07.2020, 08:15
Ծիրանի պատերազմը և դրան հաջորդած ադրբեջանական սադրանքները, հակառակորդի հարձակումը «Անվախ» դիրքի վրա, դրական շարժ COVID-19-ի դեմ պայքարում. ամփոփում ենք շաբաթվա լրահոսը
Ծիրանի պատերազմը և դրան հաջորդած ադրբեջանական սադրանքները, հակառակորդի հարձակումը «Անվախ» դիրքի վրա, դրական շարժ COVID-19-ի դեմ պայքարում. ամփոփում ենք շաբաթվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունները (հուլիսի 20–ից 24–ը)։

Հուլիսի 20-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր էր: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հուլիսի 23-ին մահացել է հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:

Մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: Կատարվածին արձագանքել է թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ հասնելով անգամ Կրեմլի կողմից արձագանքի:

Ողջ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում բախումներ են տեղի ունեցել հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև՝ վերջինների դրդմամբ: Եվ այսպես, Լոս Անջելեսում հայերի կողմից իրականացվող խաղաղ ակցիայի ժամանակ բախումներ ենգրանցվել հայերի և ադրբեջանցիների միջև: Պատճառն այն է եղել, որ ադրբեջանցիներից մեկը հարվածել է հայ աղջկա: Երկու կողմերը ունեն վիրավորներ, միջամտել է նաև ոստիկանությունը: 

Ռուսաստանում, ըստ համացանցում տարածվող տեսանյութերի՝ ադրբեջանցիները կանգնեցնում և հարձակվում էին հայկական համարանիշերով մեքենաների վրա, գրանցվել է դեպք, երբ վերջիններս ծեծել են անգամ տարեց մարդու: Կատարվող վայրագություններին արձագանքել են ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, ՀՀ ԱԳՆ-ն, Ռուսաստանի հայերի միությունը, իսկ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մտադիր է խստորեն պատժելմեղավորներին:

Հուլիսի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը ցուցադրել է նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը։

Վարչապետի պնդմամբ, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով:

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ -0-