578.69
6.31
492.71
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի. եռյակների մայրիկ (ՖՈՏՈ)

17:30
24 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հուլիսի 23-ին գրառում էր արվել դպրոցի Facebook-յան էջում։ 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է երեխաների մայրիկի` Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Հեղինե Գրիգորյանի հետ։

Այն մասին, որ իրենք եռյակ են ունենալու, երիտասարդ ծնողներն իմացել են հղիության 5-րդ շաբաթվա ընթացքում։

«Բժիշկն ասաց, որ 3-ն էլ մեզ հետ են։ Մենք սկզբում չհասկացանք, թե ում ի նկատի ունի բժիշկը։ Բայց երբ հասկացանք, որ եռյակ ենք ունենալու, չէինք կարողանում հավատալ մեր երջանկությանը»,- ասաց Հեղինեն։

Նա նշեց, որ հղիությունը լավ է ընթացել, սակայն քանի որ եռյակ է, ծնվել են 33 շաբաթականում։

Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով, քանի, որ Հայաստանում եռյակի ծնունդը բնական ճանապարհով չի ընդունվում։

Տղաները ծնվել են 1,7 և 1,9 կգ քաշով և 43 ու 44 սմ հասակով, իսկ աղջիկը՝ 1,5 կգ քաշով և 41 սմ հասակով։ Փոքրիկների անուններն են Ալեքս, Արեն և Ռոզա։ Աղջնակին անվանել են իր տատիկի հիշատակին։

«Հույս ունենք, որ նա իր տատիկի գործը կշարունակի։ Նա Տավուշում հայտնի գրող է եղել՝ Ռոզա Վիրաբյանը»,- ասաց Հեղինեն։

Նա նշեց, որ, ցավոք, տատիկը մահացել է երեխաների մասին լուրը իմանալու օրը։

Այն հարցի, թե արդյոք պատրաստվում է կրկին մայրանալ, Հեղինեն պատասխանեց, որ եթե Աստված շնորհի այդպիսի հնարավորություն, ապա ինքը երջանիկ կլինի, քանի որ երեխաներից լավ բան չի կարող լինել։

Երիտասարդ մայրիկը նշեց, որ իր համար անսպասելի էր նման արձագանքը երեխաների ծնվելու լուրի վերաբերյալ։

«Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի»,- ասաց նա։

Այն հարցին թե արդյոք աջակցության որևէ սպասում ունեն, Հեղինեն պատասխանեց, որ իրենց համար կարևորը իրենց բալիկների առողջությունն է։

«Մենք երիտասարդ ընտանիք ենք, ինչ–որ պետք լինի, մեր փոքրիկների համար կանենք»,- նշեց նա։

Նշենք, որ Հեղինեն երեխաների հետ գտնվում է Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում։ Բոլորի ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։-0-

тройня из Тавуша

Լուսանկարը` Հեղինե Գրիգորյանի

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:38
28 Հոկտեմբերի 2020
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել. ՖՈՏՈ
17:18
28 Հոկտեմբերի 2020
Հայաստանում թույլատրել են վերցնել անձնական գույքը ռազմական դրության պայմաններում
Հայաստանում թույլատրել են վերցնել անձնական գույքը ռազմական դրության պայմաններում
17:13
28 Հոկտեմբերի 2020
Հայաստանում աշխարհազոր է ստեղծվում
Հայաստանում աշխարհազոր է ստեղծվում
16:50
28 Հոկտեմբերի 2020
Հայաստանում խստացվեց ծառայությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
Հայաստանում խստացվեց ծառայությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
14:20
28 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է. ՊՆ խոսնակ
12:57
28 Հոկտեմբերի 2020
ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից. նա կամավորագրվել է
ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից. նա կամավորագրվել է
11:03
28 Հոկտեմբերի 2020
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, ընդհանուր՝ 82651
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք․ առողջացել է 694, մահացել՝ 21 մարդ
21:35
27 Հոկտեմբերի 2020
Հայաստանում մտադիր են խստացնել ծառյությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
Հայաստանում մտադիր են խստացնել ծառյությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
21:26
27 Հոկտեմբերի 2020
Հայաստանում ռազմական դրության պայմաններում քաղաքացիներից կարող են մասնավոր գույք վերցնել
Հայաստանում ռազմական դրության պայմաններում քաղաքացիներից կարող են մասնավոր գույք վերցնել
20:48
27 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ հակահետախուզության և սահմանապահ զորքերի շտաբի պետերը ազատվել են զբաղեցրած պաշտոնից
ԱԱԾ հակահետախուզության և սահմանապահ զորքերի շտաբի պետերը ազատվել են զբաղեցրած պաշտոնից
20:26
27 Հոկտեմբերի 2020
Հայաստանը վավերացրել է վարձկանների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիան, որը խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան
Հայաստանը վավերացրել է վարձկանների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիան, որը խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան
18:32
27 Հոկտեմբերի 2020
Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք. ՊՆ