Բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Լոս Անջելեսում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ (ՎԻԴԵՈ)
22.07.2020,
20:44
Բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Լոս Անջելեսում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները այսօր՝ հուլիսի 22-ին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ակցիա են իրականացրել՝ ի նշան բողոքի հայ-ադրբեջանական սհամանին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների:
Загружается новость ... "Лево"
Խաղաղ ակցիան անցնում էր «Ոչ Ալիևին», «Ոչ պատերազմին» կարգախոսներով: Բողոքի ակցիայի մասնակիցները երգում էին հայկական ավանդական երգեր և պարում ավանդական երաժշտության ներքո:
Սակայն ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Պատճառն այն է եղել, որ ադրբեջանցիներից մեկը հարվածել է հայ աղջկա: Երկու կողմերը ունեն վիրավորներ, միջամտել է նաև ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ այս նույն ակցիային ներկա է եղել նաև երգիչ Անդրեն, ով հայկական երգ է երգել Ադրբեջանի հյուպատոսության միջև: -0-
Տեսանյութը՝ Ամերիկայի Ձայն-ի