Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ

21.07.2020, 23:41
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ և կորուստներով հետ շպրտվել
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:-0-