629.24
6.94
521.89
+12
Եղանակը Երևանում
Հայ

Կրեմլը մեկնաբանել է «ծիրանի պատերազմը»՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին

20:17
20 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությունը կկարգավորվի որքան հնարավոր է շուտ, և իսկ հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա սովորական հունին: Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 20-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Սմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում վաճառքի ոլորտի վրա այս հակամարտության ազդեցության մասին տեղեկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Загружается новость ... "Лево"

Օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: Համացանցում անգամ ֆլեշմոբ սկսվեց, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց Հայաստանից մեծ քանակությամբ մրգի իրացմանը: Իսկ կիրակի օրը հայտնի դարձավ, որ «Ֆուդ սիթի» շուկայում սկսել են ընդունել Հայաստանից մրգով բեռնված բեռնատարները:

«Մենք հուսով ենք, որ իրավիճակը որքան հնարավոր է շուտ կկարգավորվի և այդպիսով էմոցիոնալ ֆոնը նույնպես կվերադառնա սովորական հունին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հայտնել է, որ Մոսկվայում և ողջ Ռուսաստանում ապրում են բազմաթիվ ադրբեջանցիների և հայեր, ովքեր ունեն ռուսական անձնագրեր և «նրանք բոլորը ՌԴ բարեպաշտ քաղաքացիներ են, և բոլորը մեր հասարակության հարգելի անդամներն են»:

«Բայց, ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի կարող մեր այդ քաղաքացիների կողմից անտեսվել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ արձագանք են դրսևորում»,- ընդգծել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին զսպվածության, հրադադարի անհապաղ ռեժիմի վերադառնալու և բռնության ցանկացած դրսևորում դադարեցնելու կոչ է արել:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

 
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:22
24 Ապրիլի 2021
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
17:49
23 Ապրիլի 2021
Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
14:54
23 Ապրիլի 2021
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
19:46
22 Ապրիլի 2021
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
11:41
22 Ապրիլի 2021
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
17:53
16 Ապրիլի 2021
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
18:59
14 Ապրիլի 2021
Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին. ՎԻԴԵՈ
17:35
13 Ապրիլի 2021
Համաշխարհային ԶԼՄ–ները շոկի մեջ են. հայտնի լրագրողները Ալիևին համեմատել են Հիտլերի և Հուսեյնի հետ
inՀամաշխարհային ԶԼՄ–ները շոկի մեջ են. հայտնի լրագրողները Ալիևին համեմատել են Հիտլերի և Հուսեյնի հետ
12:18
13 Ապրիլի 2021
Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ (ՖՈՏՈ)
«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում. ՖՈՏՈ
23:08
09 Ապրիլի 2021
Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանը
Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած շփումների արդյունքների մասին
19:50
06 Ապրիլի 2021
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
13:58
06 Ապրիլի 2021
Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
Նիկոլ Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար