Պրովոկացիա և կեղծ լուրեր. ՌՀՄ-ն հերքում է Մոսկվայում հայի սպանության լուրերը. ԱԴԾ-ն մտադիր է խստորեն պատժել մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հերքել են համացանցում տարածվող լուրերն այն մասին, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայում հայ է սպանվել:
«Ֆուդ սիթիում հայի սպանություն չի եղել: Ուշադրությո՛ւն: Մի՛ արձագանքեք կեղծ լուրերի: Դրանք տարածում են ադրբեջանցիները կեղծ էջերով, ինչպես օրինակ, Ֆուդ սիթիում հայի սպանության, Լյուբերցում հայ աղջկա բռնաբարության և այլնի մասին: Դրանք հատուկ տարածում են կեղծ էջերը՝ թակարդներ սարքելով, որպեսզի հայերը գնան այնտեղ»,- նշվում է ՌՀՄ Facebook-յան հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կոչ է անում ստուգել տեղեկատվությունը, հետո միայն որոշում կայացնել՝ տրվել սադրանքին, թե՝ ոչ:
ԱԴԾ-ի կոշտ դիրքորոշոմը
ՌՀՄ-ից նույնպես հայտնում են, որ Մոսկվայում գիշերը կատարված դեպքերով պայմանավորված, Մոսկվայի և Մոսկվայի մարզի Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության (ԱԴԾ) վարչությունում կայացել է ուժային կառույցների հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Սա ռեզոնանսային գործ է, որը գտնվում է երկրի ղեկավարության անձնական վերահսկողության ներքո: Բոլորը, ովքեր կապ ունեն այս, ընդգծում եմ, ՀԱՆՑԱԳՈՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հետ, շատ խիստ պատիժ են կրելու: Ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափելու»,- հայտարարել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի ԱԴԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Յացենկոն:
ՌԴ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունը
Իր հայրենակիցներին ուղղված կոչով հանդես է եկել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ կոչ անելով համախմբված գործել և կանխել ցանկացած սադրանքներ՝ պահպանելով ռուսական օրենսդրությունը:
Նա նշել է, որ դեսպանությունը ամեն րոպե ստանում է տեղեկություն, որ առանձին քաղաքացիներ մտադրություն ունեն տարբեր ակցիաներ կազմակերպել և խնդրել է չմասնակցել նման նախաձեռնությունների, ակցիաների կամ հավաքույթների:
«Հասարակության մեջ լարվածությունը հրահրող կողմը հենց նման պատասխան քայլերի սպասումով է գործում»,- նշել է Տողանյանը:
Դեսպանության, ՌՀՄ-ի և Հայկական եկեղեցու համատեղ հայտարարությունը
ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՌՀՄ-ի և Նոր Նախիջևանի հայկական թեմի առաքելական եկեղեցու համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում լարվածությունը թեժացնող կողմի բազմաթիվ սադրանքները, այդ թվում համացանցում տարածվող, միտումնավոր բնույթ են կրում և արվում են պատասխան քայլերի հաշվարկով՝ հայկական համայնքի ներկայացուցիչներին անօրինական գործողություններում ներգրավելու համար:
«Այս օրերին, ցավոք սրտի, մենք բախվել ենք ադրբեջանական կողմի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հետևանքով առաջացած լարվածությունը ՌԴ տարածք տեղափոխելու փորձին, ինչի նպատակը երկու ժողովուրդների համայնքների միջև հակամարտության օջախների ստեղծումն է»,- նշվում է հայտարարության մեջ:
Հարձակումներ և սադրանքներ
Երեկվանից հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:
Ռուսական ԶԼՄ-ների համաձայն, մոսկովյան Մարինոյում գիշերը Ադրբեջանցիները կանգնեցնում և հարձակվում էին հայկական համարանիշերով մեքենաների վրա: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական մեքենայի վրա, ջարդում ապակիները և ծեծի ենթարկում վարորդին, ով հրաշքով փրկվում է: Ծեծի ականատեսներից մեկը համացանցում տեսանյութը է տեղադրել (հղումն՝ այստեղ):
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ոստիկանները բերման են ենթարկել 13 մարդու հայերի և ադրբեջանցինրի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո: Ընդ որում Մոսկվայում հայկական աղբյուրները հայտնում են բերման ենթարկվածների ավելի մեծ թվի մասին: Մասնավորապես, նրանց տեղեկություններով, գիշերվա ընթացքում ուժայինները բերման են ենթարկել մոտ 50 ադրբեջանցիների, ովքեր մասնակցել են հայերի վրա հարձակումներին: Մոտ 10 մարդ կալանավորվել է խուլիգանության և էթնիկ խտրականության հրահրման մեղադրանքով:-0-