Ինչի վերածվեց ծիրանի «բեսպրեդելը». Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվում են հայկական մեքենաների վրա ու ծեծում ծերերին (ՎԻԴԵՈ)

24.07.2020, 19:55
Ինչի վերածվեց ծիրանի «բեսպրեդելը». Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվում են հայկական մեքենաների վրա ու ծեծում ծերերին. ՎԻԴԵՈ
Ինչի վերածվեց ծիրանի «բեսպրեդելը». Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվում են հայկական մեքենաների վրա ու ծեծում ծերերին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությամբ արտահայտվող հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունը, որը տևում է արդեն ավելի քան 30 տարի, իր արտահայտությունն է գտել հայկական և ադրբեջանական համայնքների մեծ շրջանակներում:

Загружается новость ... "Лево"

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման ևս մեկ խթան դարձավ հուլիսի 12-ից սկսված դեպքերը, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն, խախտելով հայկական սահմանը, ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսում ԱԹՍ-ների և ծանր ռազմական տեխնիկայի օգտագործմամբ:

Ծիրանի պատերազմ

Հակամարտությունը չի սահմանափակվել հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակողներով: Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում, կրքերը առանձնահատուկ ձևով թեժացան:

Համացանցում տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: Համացանցում անգամ ֆլեշմոբ սկսվեց, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց Հայաստանից մեծ քանակությամբ մրգի իրացմանը: Օգնության հասավ նաև հայկական սփյուռքը, որը ոչ միայն տոննաներով հայկական միրգ գնեց, այլև կազմակերպեց դրանց վաճառքը փողոցում: Իմպրովիզացված շուկայում ծիրանի վաճառքն ուղեկցվում էր Քոչարիով և հայկական խորովածով:

Պատերազմ ընդդեմ ծերերի և մեքենաների

Սակայն հակամարտությունն այսքանով չի վերջանում: Երեկվանից հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն, մոսկովյան Մարինոյում գիշերը Ադրբեջանցիները կանգնեցնում և հարձակվում էին հայկական համարանիշերով մեքենաների վրա: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական մեքենայի վրա, ջարդում ապակիները և ծեծի ենթարկում վարորդին, ով հրաշքով փրկվում է: Ծեծի ականատեսներից մեկը համացանցում տեսանյութը է տեղադրել (հղումն՝ այստեղ):

Ադրբեջանական «հերոսությունների» կադրերում երևում է, թե ինչպես է ամբոխը հարձակվում ծեր մարդու վրա, գետնին տապալում նրան և սկսում ծեծել՝ պահանջելով, որ ներողություն խնդրի անհասկանալի պատճառով: Կադրերն ուղեկցվում են անցենզուր արտահայտություններով ինչպես ռուսերեն, այնպես էլ ադրբեջաներեն լեզուներով: 


 


Ուժայիններն ու Ռոսգվարդիան կարգ ու կանոն են հաստատում

Ինչպես գրում են հայ օգտատերերը, արդեն գիշերը Մարյինոյի, Բրատիսլավայի և Լյուբլինոյի թաղամասերը լցված էին ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայիններով և Ռոսգվարդիայով, ովքեր ստուգում էին բոլոր մեքենաները և բերման ենթարկում կասկածելի մարդկանց:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ոստիկանները բերման են ենթարկել 13 մարդու հայերի և ադրբեջանցինրի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո:

Արտակարգ դեպքի փաստի առթիվ տեղական ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում և պարզում հակամարտության բոլոր մասնակիցներին:

Ընդ որում Մոսկվայում հայկական աղբյուրները հայտնում են բերման ենթարկվածների ավելի մեծ թվի մասին: Մասնավորապես, նրանց տեղեկություններով, գիշերվա ընթացքում ուժայինները բերման են ենթարկել մոտ 50 բնիկ ադրբեջանցիների, ովքեր մասնակցել են հայերի վրա հարձակումներին: Մոտ 10 մարդ կալանավորվել է խուլիգանության և էթնիկ խտրականության հրահրման մեղադրանքով:


Ադրբեջանը փորձում է Ռուսաստանը վերածել Սումգայիթի

Այս իրավիճակով պայմանավորված Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշվում է. «Ոնց որ թե Իլհամ Ալիևը և Բյուլբյուլ օղլուն (ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը) ամեն բան անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար»:

«Նրանց տրամադրության տակ գտնվող հանցագործները ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: (Ընդ որում, ծեծել են մեկ ադրբեջանցու՝ նրան հայի հետ շփոթելով): Մոսկվայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները գիշերվա ըթնացքում բերման են ենթարկել 50 ադրբեջանցի հանցագործների, ովքեր մասնակցից են եղել հայերի ծեծի գործընթացին: Նրանց մեղադրանք կառաջադրվի խուլիգանության և էթնիկական խտրականության հրահրման համար»,- նշվում է ՌՀՄ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս ակցիաներն ուղղված են ոչ թե հայերի, այլ ՌԴ իշխանությունների և հասարակության, ռուսական պետականության դեմ:

«Ադրբեջանցիների վայրագությունների և նրանց կողմից իրականացվող անկարգությունների մասին տեղեկատվությունը գալիս է աշխարհի տարբեր երկրներից»,- նշել են ՌՀՄ-ից:

Փոխադարձ վենդետաներ

Ինչպես համարում է ադրբեջագանագետ Անժելա Էլիբեգովան, իրականում սկսվել են շատ վտանգավոր պրոցեսներ, որովհետև հայերի ու ադրբեջանցիների փոխադարձ վենդետաները երրորդ երկրների տարածքում կարող են անվերահսկելի դառնալ։

«Ու խնդիր ա դա և ֆիզիկական անվտանգության տեսանկյունից, և երրորդ երկրի հետ փոխհարաբերությունների, և պատասխանատվության քո համաքաղաքացիների գործողությունների համար»,- նշել է Էլիբեգովան իր Facebook-յան էջում:


Պատրիարքի կոչը

Իր հերթին Մոսկովյան և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հակամարտության երկու կողմերին բանակցության գալու կոչ է արել: Նա նշել է, որ 2020թ.-ի հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկին բռնկվել է ռազմական հակամարտություն, որը հանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերի մոտ:

«Այսօր Ռուսական Ուղղափառ Եկեղեցին հակամարտության երկու կողմերին երկխոսության վերադառնալու կոչ է անում: Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքները նման երկխոսության բավականաչափ փորձ ունեն կուտակած, որի պահանջարկն այս պահին կա: Կովկասում նոր պատերազմը անխուսափելիորեն իր հետ կբերի տարբեր տեսակի ահաբեկիչների և ծայրահեղանականների, ովքեր տարածաշրջանը երկար ժամանակով կզրկեն խաղաղությունից և հանգստությունից»,- նշել է պատրիարքը:-0-