Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

26.04.2017, 00:15
Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը նորագույն պատմության ամենասարսափելի էջերից է: Այդ մասին գրել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանրապետության հայկական համայնքի հոգևոր առաջնորդին ուղղված նամակում:

«Մենք հիշում են 102-րդ տարելիցն այն ժամանակից, երբ Հայաստանի տարածքում կատարվել են հայ բնակչության զանգվածային սպանություններ,- ասվում է նամակում: Ես անձամբ մի քանի անգամ, վերջին անգամ Հայաստան կատարած այցիս ժամանակ և նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում այդ վայրագությունները ցեղասպանություն եմ անվանել», հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

 Աշխարհասփյուռ հայությունը երեկ՝ ապրիլի 24–ին, նշեց Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը՝ ոգեկոչելով նրանց հիշատակը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-