ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկու ընկերուհիներ կարող են ազատազրկման դատապարտվել առևտրի կենտրոնից գողություն կատարելու համար։
Ինչպես հայտնում է դատական տեղեկատվական համակարգը, Օվսաննա Մանուկյանը, նախապես համաձայնության գալով իր ընկերուհու՝ Տաթևիկ Սահակյանի հետ, 30.12.2015 թվականին Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի խանութ-սրահներից վերցրել են կանացի, տղամարդու և մանկական տարբեր հագուստներ։
Նրանք հագուստը տեղավորել իրենց մոտ եղած ալյումինե թաղանթով պատված պայուսակների մեջ և փորձել են հեռանալ կենտրոնից, սակայն բռնվել են անվտանգության աշխատակիցների կողմից:
Աղջիկներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 2–րդ մասի առաջին կետով (Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, զգալի չափերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով)։ Նրանք երկրից չհեռանալու ստորագրություն են տվել։
Գործով դատական քննությունը նշանակվել է փետրվարի 29–ին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում