Չարենցավանի հատվածում կայծակից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

06.07.2026, 16:11
Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի
Չարենցավանի հատվածում կայծակից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։  

Ինչպես հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը, կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ 

Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։

Հիշեցնենք, որ կամուրջը վնասվել էր հունիսի 11–ին կայծակի հետևանքով։