Բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային՝ կմահանան, և դրանից հետո նոր թվերը կիջնեն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մեր հայրենակիցները քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց կյանքի, առողջության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ քննարկում են, թե հարկադրանքի ինչ մեթոդներով կարող են մարդկանց ստիպել դիմակ դնել։
Փաշինյանը հայտնեց նաև, որ վաղվանից դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիներին ոստիկանները դիմակ կնվիրեն։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնեց, որ մահացության միջին տարիքի անկում կա։
«Սա նշանակում է, որ ավելի երիտասարդները պետք է մտահոգված լինեն։ Լինում նեն դեպքեր, որ մարդիկ չեն իմանում իրենց` խրոնիկական հիվանդություն ունենալու հանգամանքը։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի դեպքերը գրանցվում են շատ մոտ հասցեներում»,–ասաց նախարարը։
Նա հայտնեց նաև, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մոտակա մեկ ամսում դրանք կլինեն մի քանի տասնյակ դրամի կարգի, այսինքն` այնքան, որքան մինչ կորոնավիրուսի օրերին էր։-0-