BMW-ի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի
12.12.2024,
18:23
Նա նաև պարեկներին է ներկայացրել է «Բորներ» տիպի գազային ատրճանակ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 11-ի ժամը 22.35-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 28-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարին բնակավայրի բնակիչ 43-ամյա վարորդը չուներ տրանսպորտային միջոց վարելու իրավունք, նաև ոչ սթափ վիճակում էր: Նա նաև պարեկներին է ներկայացրել է «Բորներ» տիպի գազային ատրճանակ:
43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: