Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

25.04.2025, 12:13
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև երեկոյան 6–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 25-ին 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկ փողոցների, Ֆուչիկ 1,2 նրբանցքների, Մարգարյան 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։